Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) հայտարարել է, որ Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում 2023թ. կայանալիք բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության շրջանակներում տեղի կունենա համաժողով:
Մարտի 24-ին նախատեսված միջոցառումը կներառի մի շարք շնորհանդեսներ, հարցազրույցներ, նիստեր ՝ հավասար հնարավորություններ թեմայով: Մասնակիցները կքննարկեն սպորտում կանանց մասնակցության խոչընդոտները վերացնելու ուղիների, կին մարզիչների առաջադիմելու, մարզիկների ֆիզիկական և մտավոր բարեկեցությունը բավարարելու, ֆինանսական կայունությունը ապահովելու և այլ հարցեր:
IBA-ի կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի մարտի 15-26-ը << Ջադհավ >> մարզահամալիրում: Այն ունի 6000 նստելատեղ:
Առաջնությունում հանդես կգան շուրջ 80 երկրների մարզուհիներ:
Մրցանակային հիմնադրամը կազմում է 2,4 միլիոն դոլար: 12 քաշային կարգերից յուրաքանչյուրի հաղթողը կստանա 100,000, արծաթե մեդալակիրը՝ 50,000, իսկ երրորդ մրցանակակիրները՝ 25,000-ական ԱՄՆ դոլար: