ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

10:27 - 15 Փետ, 2023

Գերմանիայի Մյունխենում կայացել է Եվրոպայի բասկետբոլի  2023թ. տարիքային տարբեր խմբերի առաջնությունների վիճակահանությունը:

Հայաստանի հավաքականների մրցակիցներն են / մինչև 16 տարեկան տղաներ,  С դիվիզիոն,  B ենթախմբ /  Ալբանիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի և Ադրբեջանի թիմերը:  

Հանդիպումները  տեղի կունենան  հուլիսի 19-27-ը՝  Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:

Աղջիկներ, 16 տարեկաններ,  A ենթախումբ: Անդորրայում  մերոնք կմրցեն   Վրաստանի, Մալթայի և Ջիբրալթարի ներկայացուցիչների հետ ՝ հուլիսի 18-23-ը:

C դիվիզիոնի B ենթախմբում է Մ18 տարեկան աղջիկների մեր հավաքականը: Մրցակիցներն են Մոլդովայի, Կոսովոյի և Ալբանիայի թիմերը: Խաղերը  տեղի կունենան օգոստոսի 1-6-ը՝  Ալբանիայի Դուրես քաղաքում:

Այլ նորություններ