Այսօր լուսադեմին Թբիլիսի ՝ ուսումնամարզական հավաքի մեկնեցին Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց 16 հոգանոց ազգային և երիտասարդական հավաքականները:
Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը իր ևս երեք գործընկերների օգնությամբ տղաներին կնախապատրաստի առաջիկա ստուգատեսներին:
Փետրվարի 13 –ին Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան և Գագիկ Խաչիկյան առաջատար հնգյակը կմեկնի Եգիպտոսի Կահիրե և կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին: Մրցավարտից հետո նրանք կուղևորվեն Գերմանիայի Կոտբուս քաղաք, որտեղ փետրվարի 20 –ին կտրվի նույն մրցաշարի երկրորդ փուլի մեկնարկը:
Նշենք, որ մրցումները վարկանիշային են և մրցանակները կխաղարկվեն առանձին գործիքներից:
Հիշեցնենք, որ նշած հնգյակից աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը դեռևս անցյալ տարի է արժանացել Փարիզի օլիմպիական խաղերում հանդես գալու ուղեգրի: