Վրաստանի Բորժոմի և Բակուրիանի քաղաքներում 2025թ. կանցկացվի եվրոպական օլիմպիական ձմեռային երիտասարդական 17 –րդ փառատոնը / EYOF /: Այդ առթիվ ԵՕԿ նախագահ Սպիրոս Կապրալոսը և ստուգատեսը համակարգող հանձնաժողովի նախագահ Ֆլորին Միսկան Թբիլիսիում համապատասխան պայմանագիր են ստորագրել:
Վրաստանը կդառնա եվրոպական յոթերորդ երկիրը, որը կհյուրընկալի ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային խաղերը / 2015թ. Թբիլիսիում անցկացվել է ամառային փառատոնը /:
Նախագահ Կապրալոսն ասել է, որ ամառային և ձմեռային EYOF-ները համախմբում են աշխարհամասի 14-18 տարեկան լավագույն մարզիկներին, որոնցից շատերը գրոհում են նաև օլիմպիական բարձունքներ: