ՄՕԿ –ի և ՀԱՕԿ –ի աջակցությամբ

10:00 - 03 Դեկ, 2018

Մեր երկրում լուրջ աշխատանքներ են տարվում լողափնյա վոլեյբոլը տարածելու և զարգացնելու համար: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, ՄՕԿ –ի << Օլիմպիական համերաշխություն >> ծրագրի շրջանակներում, մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի աջակցությամբ Երևանում անցկացրեց  եռափուլ, 24 –օրյա տեսագործնական դասընթացներ: Առաջին ութօրյակը կազմակերպվեց հուլիսին, երկրորդը ` սեպտեմբերին և երրորդը `նոյեմբերի վերջերին: 

Միջոցառմանը մասնակցում էին  Երևանի, Գավառի և Աբովյանի 25 մարզիչ – մանկավարժներ,բայց ՄՕԿ –ի և ՀԱՕԿ –ի  հավաստագրեր ստացան 18 ունկնդիրներ: Շաիլեն Ռամդուի  /Ֆինլանդիա / ղեկավարությամբ պարապմունքներն  անցկացվեցին  << Գրանդ սպորտի >> մասնագիտական խաղադաշտում / գործնական /  և  << Արցախ >> հյուրանոցում / տեսական /:

Մարզումներում ընդգրկված էին նաև   10-18  և 20 – 21 տարեկան մարզիկներ: Նպատակն է  երիտասարդ խաղացողներին ընդգրկել նաև մարզչական աշխատանքում: Հետևողական գործընթացների պարագայում լողափնյա վոլեյբոլը մեզանում  հաջողություններ կգրանցի:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

Այլ նորություններ