Ինչպես հայտնի է, հայոց մայրաքաղաք Երևանում, ապրիլի 15-ին, կսկսվի Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը:
Հրապարակվել է առաջնության խորհրդանիշը: Դա հայկական մուֆլոնն է: Հայկական ազնվական էնդեմիկ Մուֆլոնը իր համառ բնավորությամբ, դիմացկունությամբ ու վերելքները հաղթահարելու ձգտումով ցույց է տալիս հայի անկոտրում կամքը, բարձունքներ հաղթահարելու անհագ ցանկությունը, որոնցով օժտված են նաև մեր ծանրորդները։
Եղջյուրների վեր խոյացող ուրվագիծը Եվրոպայի առաջնության պատկերանիշը ստեղծելու հիմք է հանդիսացել:
Մրցաշարի տարբերանշանի վրա պատկերված է անգլերեն Y տառը, որը արտացոլում է առաջնության մայրաքաղաք Yerevan – ի սկզբնատառը: