Ավարտվել է << Կանվոնդո- 2024 >> ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերի մեդալների նախագծման մրցույթը: Վեց շաբաթվա ընթացքում 120 երկրներից ստացվել է ավելի քան 3000 նմուշ, ինչը տասն անգամ շատ է, քան Լոզանում էր ՝ 2020 –ի մրցույթում:
Հաղթող դիզայնը կօգտագործվի 2024թ. հունվարի 19-ից փետրվարի 1-ը Կորեայի Հանրապետության Կանվոնդո քաղաքում անցկացվելիք ձմեռային օլիմպիական պատանեկան չորրորդ խաղերի մրցանակակիրների համար:
ՄՕԿ –ի համապատասխան հանձնաժողովի և մարզահանդեսի կազմկոմիտեի ներկայացուցիչները կընտրեն երեք լավագույն տարբերակները: Ընտրությունը հիմնված կլինի այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են գեղագիտությունը, ինքնատիպությունը, դիզայնի նախապատմությունը և որքանով է դիզայնը համապատասխանում օլիմպիական խաղերի նկարագրությանը:
Վերջնական որոշումը կհրապարակվի 2023թ.մարտի 24-ին, որը կհամընկնի միջոցառման հետհաշվարկի 300 օրվա տոնակատարության հետ։