ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՆՈՐ ԱԿՈՒՄԲ

11:07 - 12 Ապր, 2023

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ ազգային հավաքականի առաջատար  Անդրե Սպայթ-Մկրտչյանը նոր ակումբ ունի:

Հայազգի խաղացողը պայմանագիր է կնքել Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «ԱԼՄ Էվրյո Բասկետ» ակումբի հետ։

Մինչև այս, նա ելույթ էր ունենում «Հոլիվուդ Հրազդան»-ում, որը հանդես է գալիս հայ–ամերիկյան լիգայում։

Հիշեցնենք, որ Անդրե Սպայթ-Մկրտչյանը Հայաստանի գլխավոր թիմի  կազմում երկու անգամ դարձել է Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն։

Այլ նորություններ