Երևանում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականը առայժմ նվաճել է երեք մեդալ:
Երկամարտի 320 կգ արդյունքով չեմպիոն է հռչակվել Գոռ Սահակյանը / 67 կգ /: Նրա թիմակից Ռաֆիկ Հարությունյանը / 81 կգ / և կանանց հավաքականի ներկայացուցիչ Իզաբելա Յայլյանը / 55 կգ / երկամարտում ցույց են տվել համապատասխանաբար 337 կգ և 196 կգ արդյունք ու դարձել են բրոնզե մեդալակիր:
Այսօր երեկոյան հանդես կգան Անդրանիկ Կարապետյանը / 89 կգ /, Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը / երկուսն էլ ՝ 76 կգ /: