Եվրոպայի ծանրամարտի առաջնության կանանց մրցաշարում, 87 կգ քաշայինների պայքարին տոն տվողների թվում էր մեր թիմի առաջատար Հռիփսիմե Խուրշուդյանը: Նա հստակ կատարեց պոկում վարժության բոլոր մոտեցումները և 107 կգ-ով ճանաչվեց երրորդը: Մեր մարզուհին երրորդն էր նաև հրումում ՝ 120 կգ: Հռիփսիմեն երրորդ բրոնզը նվաճեց նաև երկամարտում՝ 227 կգ: Նրա թիմակցուհի Մարգարիտա Առաքելյանը ճանաչվեց յոթերորդը՝ 196 կգ / 85 կգ + 111 կգ /:
Չեմպիոնուհու կոչումը ֆանտաստիկ կիլոգրամներով նվաճեց Նորվեգիայի պատվիրակ Կոնդա Սոլֆրիդ Ամինան ՝ 272 կգ / 117 կգ + 155 կգ /:
Վաղը առաջնության վերջին օրն է: