ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՖԻՖԱ – Ն

11:07 - 15 Դեկ, 2025

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։

Հայաստանի թիմը նահանջել է երեք աստիճանով  և հանգրվանել է 23–րդ տեղում։

Լավագույն տասնյակում են հաջորդաբար Բրազիլիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Արգենտինայի, Իրանի, Մարոկկոյի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի և  Ֆրանսիայի ընտրանիները։

Ի  դեպ, Հայաստանի ազգային հավաքականը դեկտեմբերի 14-ից 25-ը ուսումնամարզական հավաք է սկսել   ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։

Դեկտեմբերի 20 -  24-ը նախատեսված է միջազգային ընկերական մրցաշար՝  Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ղրղզստանի թիմերի մասնակցությամբ։

Ներկայացնենք այդ հանդիպումների ժամանակացույցը․

Հայաստան – Մոլդովա՝  դեկտեմբերի 21-ին,  Հայաստան – Ղրղզստան՝  դեկտեմբերի 22-ին և Հայաստան – Վրաստան՝ Խաղերի սկիզբը ՝ ժամը 20. 00 –ին:

 

Այլ նորություններ