ՀԵՐԹԱԿԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

11:47 - 25 Ապր, 2023

Եվրոպայի 29 երկրների ներկայացուցիչներ կմասնակցեն Երևանում այսօր մեկնարկող բռնցքամարտի երիտասարդական առաջնությանը:

Տղաների հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանը թիմ է ընդգրկել հետևյալ մարզիկներին. 48 կգ՝ Հարությունյան Հովհաննես, 51 կգ՝  Սաֆարյան Դավիթ, 54 կգ՝  Առուստամյան Էրիկ, 57 կգ՝  Ազիզյան Գոռ, 60 կգ՝ Ոսկանյան Ոսկան, 63,5 կգ՝ Մկրտչյան Արթուր, 67 կգ՝ Բաբլումյան Յուրա, 71 կգ՝ Միսկարյան Արման, 75 կգ՝ Պողոսյան Արմեն, 80 կգ՝ Ալեքսանյան Աղվան, 86 կգ՝ Սիմոնյան Դավիթ, 92 կգ՝ Հովսեփյան Իշխան, +92 կգ՝ Հարությունյան Ալբերտ:

Աղջիկների թիմի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Հարություն Նազարյանի ներկայացրած հայտացուցակում տեղ են գտել հետևյալ մարզուհիները. 48կգ ՝ Լուսինե Գևորգյան, 50 կգ ՝ Մահուր Մարիկյան, 52 կգ ՝ Լուսյա Ավետիսյան, 54 կգ ՝ Ռիտա Վարդանյան, 57 կգ ՝ Ջուլիա Լալայան, 60 կգ ՝ Աննա Զուռնաչյան, 63 կգ ՝ Լիլիթ Ասատրյան:

 <<  Միկա >> մարզապալատում, այսօր, ժամը 17 . 00 –ին կսկսվի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:

Այլ նորություններ