ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ Է 55 ՕՐ

16:37 - 27 Ապր, 2023

Վարշավայում  անցած կիրակի անցկացվել են մարզական քայլքի մրցումներ: Մասնակիցները  եզրագիծը հատել են  ազգային մարզադաշտում: Երկրպագուներն ընթացքում  տեսել են նաև Լեհաստանում  կայանալիք   Եվրոպայի ամառային երրորդ խաղերի ջահը, որը հունիսի 21-ին կբոցավառվի  Կրակովի մարզադաշտում ՝  բացման արարողության ժամանակ ։ 

Երեկ ՝ ապրիլի 26 – ին, սկսվել է  նշած միջոցառման տոմսերի երկրորդ խմբաքանակի վաճառքը: Տոմսերի  իրացման հաջորդ փուլը տեղի կունենա մայիսին, երբ հնարավոր կլինի ձեռք բերել նաև աթլետիկայի մրցումների տոմսեր: Մարզաձևում կխաղարկվեն  Եվրոպայի թիմային առաջնության մեդալները: Այդ մրցաշարը  իրենից մեծ հետաքրքրություն է ներկայացնում:  

Ակնկալվում է, որ 48 երկրների  շուրջ  7000 մարզիկ- մարզուհիներ կմասնակցեն Եվրոպայի այս  տարվա ամենամեծ մարզական իրադարձությանը: Նրանք 29 մարզաձևերում  կպայքարեն  խաղարկվող  մեդալների, իսկ 19 - ում ՝ նաև  2024թ. Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի արտոնագրերի համար:  

Խաղերի մեկնարկին  մնացել է 55 օր : 

Այլ նորություններ