
Բուդապեշտում կայացած Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 55-րդ գլխավոր ասամբլեայում ելույթ է ունեցել միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Քիրստի Քովենթրին: Նա մասնավորապես ասել է, որ սպորտային ինքնավարությունը դարձել է օլիմպիական շարժման ամենակարևոր խնդիրներից մեկը՝ քաղաքական լարվածությամբ, աշխարհաքաղաքական հակամարտություններով և խորը սոցիալական վերափոխումներով նշանավորվող միջազգային լանդշաֆտի պայմաններում:
Գիտակցելով այս մարտահրավերները, նա կարևորել է սպորտի անկախությունը, որպեսզի այն բաց մնա մարզաշխարհի մարդկանց համար:
Քովենթրին պնդել է, որ սպորտի սոցիալական արժեքը կայանում է ընդհանուր նպատակների շուրջ մարդկանց միավորելու կարողության մեջ՝ անկախ նրանց քաղաքական, մշակութային կամ ազգային տարբերություններից: Նրա խոսքով՝ այս դերը կարող է պահպանվել միայն այն դեպքում, եթե մարզիկներին ճանաչում բերեն իրենց հետաքրքիր, դիտարժան ելույթները և ոչ թե մարզական կենսագրության հետ կապ չունեցող հանգամանքները:
ՄՕԿ-ի ղեկավարը նշել է, որ քաղաքական գործոնները կարող են վտանգել օլիմպիական շարժման հիմնարար սկզբունքներy:
Սպորտի ինքնավարության պահպանումը ոչ միայն ինստիտուցիոնալ պատասխանատվություն է, այլև համատեղ խնդիր՝ մարզական կազմակերպությունների համար։
Օլիմպիական շարժումը զգալի առաջընթաց է գրանցել ԱՕԿ – ների, միջազգային մարզական ֆեդերացիաների շրջանակներում: