ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՀԱՑՆՈՒՄ Է

11:17 - 02 Մայ, 2023

Այսօր դադար է հայտարարված Երևանում անցկացվող Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունում: Իսկ վաղը  << Միկա >>   մարզադահլիճի  ռինգում տեղի կունենան վճռական մենամարտերը:

Տանտերերից չեմպիոնության  համար պայքարի կբռնվեն  Գոռ Ազիզյանը (57 կգ), Աղվան Ալեքսանյանը (80 կգ) և Դավիթ Սիմոնյանը (86 կգ):

Այդ հանդիպումների ելքից անկախ,  ՀՀ թիմի մասնակցությունը, արդեն համարվում է գոհացնող: Նկատի ունենք այն, որ մեր ինը մարզիկներ՝   Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Էրիկ Առստամյանը (54 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ),  Յուրա Բաբլումյանը (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ) և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը  գրավել են երրորդ տեղը և կպարգևատրվեն բրոնզե մեդալներով: Նման պատվի է արժանացել նաև աղջիկների մրցաշարի մասնակից Լուսինե Գևորգյանը  ( 48 կգ ):

 

Այլ նորություններ