ՆՈԿԱՈՒՏՈՎ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ ՀԱՋՈՐԴԵՑ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

16:27 - 03 Մայ, 2023

Բռնցքամարտի աշխարհի տաշքենդյան առաջնությունում Հայաստանից այսօր միայն մեկ մարզիկ մրցելույթ ունեցավ: Նա 60 կգ քաշային Արթուր Ղազարյանն է, որը առաջին մենամարտում իր հաշվին գրանցել էր նոկաուտով հաղթանակ: Ավաղ, երկրորդ հանդիպումը զամբիացի մրցակցի հետ չստացվեց: Կողային մրցավարների որոշմամբ հաղթանակը միավորներով շնորհվեց մրցակցին:

Արթուրի պարտությունը մեր հավաքականի երկրորդ կորուստն էր:

 

Այլ նորություններ