ԱԱ. Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Ղազախստանին

22:32 - 08 Հոկ, 2017

Ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության E խմբի վերջին տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Ղազախստանի ընտրանու հետ՝ 1։1։

26-րդ րոպեին Մարկոսի հիանալի փոխանցումից հետո Հայաստանի հավաքականին առաջ մղեց թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Ընդմիջումից հետո տանտերերին հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը։ 62-րդ րոպեին Ղազախստանի ընտրանու կազմում գոլի հեղինակ դարձավ Բաուրժան Տուրիսբեկը։

Ընտրական փուլի վերջին խաղից հետո մեր թիմը E խմբում 7 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ Հայաստանի հավաքականը դուրս մնաց աշխարհի առաջնության հետագա պայքարից։

Այլ նորություններ