Այսօր երեկոյան, Երևանի ժամանակով 17.00 –ից հետո, Տաշքենդում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնության ծրագրով ռինգ կելնեն մեր երկրի ներկայացուցիչներ, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը / կմրցի իրանցի Պոուրիա Աբդուլմալեկիերինի հետ / և 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը / Մբանգի Մուկիենայի հետ ՝ Կոնգո / :
Մեր բռնցքամարտիկներից դեռևս մրցելույթ չեն ունեցել Ռուսլան Ասլիկյանը (54 կգ) և Գուրգեն Մադոյանը (67կգ)։
Հիշեցնենք, որ մեկնարկում հաղթել են Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) և Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ): Ավաղ, նրանց թիմակիցներից հինգը պարտվել և դուրս են մնացել հետագա պայքարից: