ՄՈՂԵՍԸ ՈՐՊԵՍ ԱՃԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

12:37 - 02 Հուլ, 2026

Իտալիայի Լինյանո Սաբիադորոյում  2027թ.  կայանալիք  Եվրոպական երիտասարդական ամառային օլիմպիական փառատոնի  / EYOF / թալիսմանը  կլինի Դորոն մողեսը: Դա հաստատել է միջոցառման կազմկոմիտեն:  

Դիզայնը ընտրել են  տեղի ուսանողները՝ ստեղծագործական  բաց մրցույթի միջոցով: Հաղթող է ճանաչվել  ուսանողուհի Վալենտինա Պոլոյի աշխատանքը:  Այն  տպավորել է ժյուրիին իր ինքնատիպությամբ, սպորտի արժեքները, տեղական տարածաշրջանը և EYOF-ի ոգին համատեղելու ունակությամբ։

Մողեսը ընտրվել է որպես Լիգնանո Սաբիադորոյի հետ սերտորեն կապված խորհրդանիշ և ունի նաև ավելի լայն իմաստ՝ որպես վերականգնման, աճի և դիմադրողականության խորհրդանիշ, որակներ, որոնք արտացոլում են EYOF-ում մրցող երիտասարդ մարզիկների ձգտումները։

Դորոյի դիզայնը ներառում է EYOF-ի  տարբերանիշը և օգտագործում է գունային և գրաֆիկական տարրեր, այդ թվում՝ սպորտային մարզաշապիկ և թիմային աշխատանքի ու առաջնորդության խորհրդանիշներ՝ էներգիա, շարժում և բազմազանություն փոխանցելու համար:

Հաղթողը ստացել  է  1000 եվրո մրցանակ՝ կրթական նյութերի համար,  իսկ  երկրորդ տեղը գրաված երկու մասնակիցներից  յուրաքանչյուրը՝ 500 եվրո:

EYOF-ը հաճախ շատ մարզիկների համար առաջին միջազգային օլիմպիական փորձն է և ծառայում է որպես օլիմպիական խաղերին մասնակցելու ելակետ։

2027թ. փառատոնին կմասնակցեն  14- 18 տարեկան  շուրջ  4000 մարզիկ – մարզուհիներ:

 

Այլ նորություններ