ՍՊՈՐՏԸ ՀԶՈՐ ՄԻՋՈՑ Է

12:27 - 25 Մայ, 2023

Սպորտը կարևոր դեր է խաղում  ապահով համայնքներ կառուցելու,  բռնության և հանցագործության դեմ պայքարելու համար:

Թեման  քննարկվել է միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) և ՄԱԿ-ի թմրամիջոցների ու  հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) համագործակցությամբ:

Միջոցառումը  կայացել է  Վիեննայում:

ՄՕԿ-ի անդամ Քիրսթի Քովենթրին ասել է, որ սպորտն ավելին է, քան պարզապես ֆիզիկական ակտիվությունը: Այն մարդկանց և համայնքներ միավորելու  հզոր միջոց է: 

Հետազոտությունները ապացուցել են, որ սպորտի քաղաքականությունը կարևոր դեր է խաղում երիտասարդներին ակտիվ գործակալներ դարձնելու համար: Այն նաև նպաստում է ՄՕԿ –ի  սահմանած ռազմավարական առաջնահերթությունների իրականացմանը:

Պետք է  միավորել ուժերը,  ֆիզիկական ակտիվության միջոցով երիտասարդների հանցագործության կանխարգելման ընդհանուր նպատակներին հասնելու համար: 

Քովենթրին նաև համախմբման կոչով  դիմել է ՄԱԿ-ի անդամ երկրներին, քրեական արդարադատության ոլորտը կառավարողներին,  քաղհասարակությանը,  զարգացման բանկերին, բիզնեսին, ազգային և տարածաշրջանային  մարզական կազմակերպություններին, խոշոր սպորտային միջոցառումների կազմակերպիչներին, որոնք կարող են շատ ավելի մեծ ազդեցություն ունենալ հանցավոր վարքի վրա, քան միայն իրավապահները, և կարող են բարելավել առողջության, կրթության ու սոցիալական ոլորտների լայն շրջանակը:

 

 

 

Այլ նորություններ