ՄՕԿ – Ը ՀԱՍՏԱՏԵԼ Է

12:27 - 14 Մայ, 2026

Բռնցքամարտի  համաշխարհային ֆեդերացիան մշակել է օլիմպիական որակավորման համակարգը: Այն հաստատել է Միջազգային օլիմպիական կոմիտեն և ծրագիրը կգործի LA28 –ի խաղերում, որտեղ յոթական քաշային կարգերում հանդես կգան  248  բռնցքամարտիկներ / 124 տղամարդ և 124 կին/։

Մեդալներ կշնորհվեն հետևյալ քաշային կարգերում. տղամարդիկ՝  55 կգ,  60 կգ,  65 կգ,  70 կգ,  80 կգ,  90 կգ և + 90 կգ,  կանայք՝  51 կգ, 54 կգ, 57 կգ, 60 կգ,  65 կգ, 70 կգ և + 75 կգ:

Որակավորման համակարգը բաղկացած է երեք համաշխարհային և մեկական  մայրցամաքային մրցումներից, ինչը նշանակում է, որ բռնցքամարտիկները կունենան մինչև չորս հնարավորություն  LA28-ում տեղ ապահովելու համար։

Որակավորման ուղին և Լոս Անջելեսում կայանալիք բռնցքամարտի մրցումները կհսկի  և կկառավարի  World Boxing- ը,  որը ՄՕԿ-ի կողմից ճանաչված բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան է։

Առաջին որակավորման մրցաշարը կլինի Ղազախստանում 2027թ.  նշանակված աշխարհի առաջնությունը: Կհաջորդեն 2027  և 2028թթ. կայանալիք հինգ մայրցամաքային որակավորման մրցաշարերը և  2028թ. նախատեսված համաշխարհային  երկու եզրափակիչ  որակավորման մրցաշարերը:

Բռնցքամարտի մրցաշարը պատմական կլինի, քանի որ այն  առաջին անգամ  կանցկացվի գենդերային հավասարության նշանաբանով:  

 

 

 

Այլ նորություններ