Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում երեկ տեղի ունեցավ վերջին ՝ 36 –րդ փուլի մեկ հանդիպում: << Նոան >> նվազագույն ՝ 1 : 0 հաշվով հաղթեց << Վանին >> :
Այսօր կանցկացվեն << Լեռնային Արցախ >> – << Շիրակ >>, ԲԿՄԱ – << Արարատ – Արմենիա >> , իսկ վաղը ՝ հունիսի 6 –ին << Ալաշկերտ >> – << Փյունիկ >>, << Ուրարտու >> – << Արարատ >> մրցամարտերը և կդրվի ընթացիկ առաջնության վերջակետը:
Նշած հանդիպումների արդյունքներից անկախ, նախավերջին տուրից հետո, հայտնի դարձավ Հայաստանի չեմպիոնը: Այդ պատվին 82 միավորով արժանացավ << Ուրարտուն >>, որը անհասանելի դարձավ իրեն հետապնդող << Փյունիկի >> / 77 միավոր / և << Արարատ –Արմենիայի >> / 73 միավոր / համար: