Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում շարունակվում է Եվրոպայի տղամարդկանց շախմատի անհատական առաջնությունը:
Հինգ տուրից հետո, մեր պատվիրակներից չորսական միավորով առաջատարների խմբում են Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը։
Էմին Օհանյանն ունի 3.5 միավոր, իսկ Մամիկոն Ղարիբյանը, Դավիթ Գևորգյանը, Էրիկ Գասպարյանը և Վաչե Հովակիմյանը վաստակել են երեքական միավոր:
Այսօր նախատեսված են վեցերորդ մրցափուլի պարտիաները: