Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթանում է Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից վստահ մրցելույթներ ունեցավ Պետրոս Աշկարյանը (65 կգ ):
Էջմիածինցի տղան հաղթեց բոլոր մրցակիցներին, գրավեց առաջին տեղը և կանգնեց պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին:
Պետրոսը Երևանի պետական օլիմպիական մարզական քոլեջի սովորող է: Անձնական մարզիչն է Սիմոն Կարապետյանը:
Այսօր երրորդ տեղի համար պայքարելու են Յուրի Մխիթարյանը (45 կգ), Սամվել Տերտերյանը (60 կգ), Գոռ Խաչատրյանը (71 կգ) և Գրիշա Ոսկանյանը (92 կգ):