ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՊՈՐՏՈՒՄ

12:47 - 17 Նոյ, 2025

Արհեստական բանականության թեման է եղել  Լոզանում անցկացված ՄՕԿ –ի  ֆորումի օրակարգում: Մասնակցել են  օլիմպիական շարժման բոլոր շահագրգիռ կողմերը:

Քննարկվել է  թեմաների լայն շրջանակ.  ինչպես կարող է արհեստական բանականությունը օգտագործվել տաղանդների զարգացման, մարզչական աշխատանքի, մարզումների, վերլուծության,  մրցավարության, վնասվածքների, հիվանդությունների կառավարման և կանխարգելման, դոպինգի դեմ պայքարի, հոգեկան բարեկեցության և այլն։

Ելույթ ունեցողների թվում  են եղել նաև օլիմպիական բազմաթիվ մեդալակիրներ, հայտնի մարզիկներ:

ՄՕԿ-ի գործընկերները նույնպես  հանդես են եկել  նորարարություններով  ու ակտիվորեն մասնակցել են  քննարկումներին։

Արհեստական բանականությունն արդեն վերափոխում է սպորտը օլիմպիական շարժման ողջ տարածքում: 2024թ.  Փարիզի մարզահանդեսում  կիրառվել են  արհեստական բանականությամբ աշխատող գործիքներ՝ մարզիկներին կիբերբռնությունից պաշտպանելու համար: Նոր տեխնոլոգիաները մարզիկներին իրական ժամանակում հնարավորություն են տվել  ստանալ արդյունավետ պատկերացումներ՝  խելացի որոշումների կայացմանը նպաստելու համար։

Արհեստական բանականությունը կարևոր դեր է  խաղացել   մրցավարության արդարության և ճշգրտության բարելավման գործում՝ տրամադրելով ճշգրիտ չափանիշներ:

ՄՕԿ-ը նաև ուսումնասիրում է արհեստական բանականության կիրառումը տաղանդների հայտնաբերման գործում՝  ուսումնական ծրագրերի,  ուսուցման և առցանց դասընթացների միջոցով։

 

 

 

Այլ նորություններ