ԵՐՐՈՐԴ ՊԱՏՎԱՎՈՐ ՏԵՂՈՒՄ

10:37 - 15 Հուն, 2023

Ալբանիայում ավարտվեց Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան առաջնությունը: Արդեն հայտնի է, որ Պետրոս  Աշակարյանը / 65 կգ /  դարձել է հաղթող: Նրա թիմակիցներ 45 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը, 60 կգ քաշային  Սամվել Տերտերյանը, 71 կ քաշային Գոռ Խաչատրյանը և 92 կգ քաշային  Գրիշա Ոսկանյանը երեկ  ավարտեցին իրենց գոտեմարտերը, որոնք նշանավորվեցին մեդալներով:   Մեր պատանի մարզիկները գրավեցին երրորդ տեղը և իրենց արժանի տեղն ունեցան պատվո պատվանդանի վրա:

Թիմային հաշվարկով Հայաստանի ըմբիշները ճանաչվեցին երրորդը:

Տիրանայի մրցագորգերը կտրամադրվեն ազատ ոճի պատանի ըմբիշներին:

 

Այլ նորություններ