ԵՎՐՈՊԱԿԱՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

10:37 - 06 Հուլ, 2023

Մայրաքաղաքի Օլիմպավանում  ուսումնմարզական հավաք են անցկացնում  Հայաստանի բասկետբոլի տղաների և աղջիկների  պատանեկան հավաքականները: Նրանք նախապատրաստվում են Եվրոպայի առաջնություններին:

Մինչև 16 տարեկան  տղաների հավաքականը  С դիվիզիոնի B ենթախմբում  կմրցի Ալբանիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի և Ադրբեջանի  թիմերի հետ:

Հանդիպումները կկայանան  հուլիսի 19-27-ը՝  Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:

Նույն տարիքային խմբի աղջիկների հավաքականը A ենթախմբում, հուլիսի 18 – 23 –ը Անդորրայում  կմրցի Վրաստանի, Մալթայի և Ջիբրալթարի պատվիրակների հետ:

Մինչև 18  տարեկան մեր  մարզուհիները C դիվիզիոնի B ենթախմբում կհանդիպեն  Մոլդովայի, Կոսովոյի և Ալբանիայի թիմերի հետ:  Խաղերը տեղի կունենան օգոստոսի 1- 6-ը՝ Ալբանիայի Դուրես քաղաքում:

Այլ նորություններ