ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ

12:07 - 11 Սեպ, 2025

Ռուսաստանի Չիտա քաղաքում  շարունակվում է  <<DAURIA CUP>> անվանումը կրող  բռնցքամարտի միջազգային երիտասարդական մրցաշարը: Աստիճանաբար նոսրանում է մասնակիցների քանակը: Լավ է, որ Հայաստանի պատվիրակները առայժմ վստահ են հանդես գալիս: Նրանցից չորսը՝   Էրիկ Սեմերջյանը / 48 կգ / ,  Անդրանիկ Մարտիրոսյանը / 63 կգ /,  Սարգիս Անդրեասյանը  / 92 կգ / և գերծանր քաշային Տիգրան Խաչատրյանը հաղթահարել են նախնական փուլերի արգելքները,  մտել են կիասաեզրափակիչ և  իրենց համար ապահովել են առնվազն բրոնզե պարգև:

Հնարավոր է, որ  հայաստանցի մրցանակակիրների քանակը ավելանա: Նման պատվի արժանանալու համար այսօր ռինգ կելնեն մեր ևս վեց բռնցքամարտիկներ:

Այլ նորություններ