ԹԱՐՄԱՑՐԻՆ ՀՀ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ

14:07 - 25 Հուլ, 2023

Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում  շարունակվում  է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը:  Մեկնարկը վատ չէր  Հայաստանի լողորդների համար:

Գյումրեցի Աշոտ Չախոյանը 100մ.   բրաս լողաոճում, 1, 04.47 արդյունքով, 68 մասնակիցների պայքարում ճիշտ է, գրավեց 54-րդ համեստ տեղը, բայց այդ ցուցանիշով նա թարմացրեց 40 տարի առաջ Արմեն Կոբելինի սահմանած հանրապետական ռեկորդը:  

Ռեկորդային էր  նաև երևանցի Վարսենիկ Մանուչարյանի ելույթը  100մ.  բատերֆլայում: 49 մրցակցուհիների մեջ նա 37-րդն էր ՝ 1. 02,41 վայրկյան։

200 մետր ազատ ոճում Արթուր Բարսեղյանը 1:55.69 ցուցանիշով 72 լողորդների պայքարում գրավեց  54-րդ տեղը։

Անի Պողոսյանի  200մ. ազատ ոճի ցուցանիշն է 2. 08. 65:

Ջրացատկորդների 10 մետրանոց աշտարակացատկերում Ալիսա Զաքարյանը և Մարատ Գրիգորյանը եզրափակեցին կանանց և տղամարդկանց մրցաշարային աղյուսակները:  

 

Այլ նորություններ