Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրում գրանցվել են հետևյալ հաշիվները. «Շիրակ» - ԲԿՄԱ՝ 0:1, «Արարատ» - «Վեստ Արմենիա»՝ 1:0 , «Նոա» - «Ուրարտու»՝ 2:0, «Ալաշկերտ» - «Վան»՝ 0:0:
Տուրի վերջին՝ «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» մրցամարտը հետաձգվել է: Այդ մասին Հֆֆ –ն հայտնում է, որ հաշվի առնելով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գրությունն այն մասին, որ թիմը Նորվեգիայի Բուդյո քաղաքից վերադառնալու ընթացքում օդանավի շարժիչի անսարքության պատճառով արտակարգ վայրեջք է կատարել Օսլոյի օդանավակայանում, քննարկելով ստեղծված ֆորս մաժորային իրավիճակը, որոշում է կայացրել հետաձգել IDBank Պրեմիեր լիգայի 3-րդ մրցափուլի՝ օգոստոսի 14-ին նշանակված «Արարատ-Արմենիա » – «Փյունիկ» հանդիպումը։
Մրցաշարային աղյուսակում առաջատար են երեք թիմեր՝ «Նոան», ԲԿՄԱ –ն և «Ուրարտուն», որոնք վաստակել են վեցական միավոր: