ՀՀ վարչապետը հաջողություն մաղթեց Համահայկական խաղերի մասնակիցներին և ազդարարեց խաղերը փակված

18:00 - 13 Օգո, 2015

Համահայկական 6-րդ ամառային խաղերի պաշտոնական փակումն օգոստոսի 13-ին ազդարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչ այդ ՀՀ վարչապետն անձամբ պարգևատրեց Համահայկական խաղերի գեղեցկության մրցույթի հաղթողին, լավագույն պատվիրակությանը, արդարացի խաղի, մարզական ոգու և համբերության, Համահայկական խաղերի հայտնություն համար մրցանակների արժանացած մասնակիցներին: Լավագույն պատվիրակության մրցանակին արժանացան Մոնրեալի թիմը, արդարացի խաղինը՝ Նիկոսիան, մարզական ոգու և համբերության մրցանակակիրը Սպահանի թիմը, իսկ Համահայկական խաղերի հայտնությունը Մուշի թիմն էր:

Համահայկական խաղերի փակման պաշտոնական արարողությանը ներկա էին նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազրայանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և WBO վարկածով աշխարհի չեմպիոն բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:

Այլ նորություններ