Օգոստոսի 13-18-ը Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում տեղի ունեցավ շախմատի մինչև 16 տարեկաննների համաշխարհային օլիմպիադան:
Մրցաշարն անցկացվեց շվեյցարական մրցակարգով՝ 9 խաղափուլով։
Հայաստանի հավաքականը 18 հնարավորից վաստակեց 12 միավոր և գրավեց յոթերորդ տեղը: Մեր թիմի կազմում հանդես եկան Ռոբերտ Փիլիպոսյանը (6 միավոր), Էրիկ Գասպարյանը (5 ), Բենիկ Ագասարովը (6,5 ) և Նվարդ Հայրապետյանը (4 )։
Մրցանակային եռյակը կազմեցին Չինաստանի (17 միավոր ), Թուրքիայի (15 ) և Հունաստանի (13 ) ներկայացուցիչները: