Օգոստոսի վերջին տասնօրյակի մարզական օրացույցը ծանրաբեռնված է թաեքվոնդոյի մրցաշարերով: Մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Վարդան Ղահրամանյանին փաստն ուրախացնում է: Նա ասաց, որ մեր երկրի տասնյակ ներկայացուցիչներ տարիքային տարբեր խմբերով, օգոստոսի 24 –ից, հանդես կգան Տալլինում անցկացվող Եվրոպայի երիտասարդական, մեծահասակների և էստոնիայի բաց առաջնության ստուգատեսներում: Ի դեպ, մեծահասակների մրցումներին կմասնակցեն միայն օլիմպիական քաշային կարգերի ներկայացուցիչները:
Խաղարկվող մրցանակներից բացի, մասնակիցներին կշնորհվեն անհատական վարկանիշային միավորներ: Կարևոր է և այն, որ միմյանց << կքննեն >> տարբեր ազգային դպրոցների պատվիրակներ, որոնք նաև կհարստացնեն իրենց մրցափորձը: