ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ

11:07 - 31 Օգո, 2023

Կանանց  բռնցքամարտի  աշխարհի հերթական  առաջնությունը կանցկացվի Ղազախստանում:  2024թ. հոկտեմբերին  Աստանայում կայանալիք  հետօլիմպիական  այդ մրցաշարը  սերնդափոխության  ազդակ կհանդիսանա: Ստուգատեսը փաստորեն  նաև  նախաօլիմպիական  նոր  քառամյա փուլի  մեկնարկը կդառնա:

Հայտնի է նաև մրցանակային հիմնադրամի չափը ՝ 4,8 մլն  ԱՄՆ դոլար: 200,000 դոլարը կհատկացվի ոսկե մեդալակրին, 100,000 –ը ՝ փոխչեմպիոնին և 50,000 –ական՝ երրորդ մրցանակակիրներին:

Հավելենք, որ 2016թ.  Աստանան արդեն  եղել է կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցավայր:

Այլ նորություններ