Առաքել Միրզոյանի կարծիքով՝ «Օլիմպավան»-ը մարզիկներին լրացուցիչ ուժ կտա

16:00 - 29 Սեպ, 2015

Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Առաքել Միրզոյանին շատ է դուր եկել նորակառույց «Օլիմպավան»-ը:

«Նմանատիպ կառույցներ, որ տեսնում եմ շատ եմ ուրախանում: Հայաստանում սա առաջին կառույցն է, որն իրոք մարզիկներին ոգեշնչում է և լրացուցիչ ուժ կտա: Ավելի լավ մարզվելու ցանկություն և տրամադրություն հաղորդում: Այստեղ մարզվելը հաճելի կլինի թե՛ սկսնակ երեխաների և թե՛ պրոֆեսիոնալ մարզիկի համար: Փառք Աստծո, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հաջողվեց կառուցել նման մարզական ավան Երևանում: Բոլոր մարզադահլիճները համապատասխանում են միջազգային ստանդարտներին և ամեն ինչ արված է բարձր մակարդակի վրա»,-  նշեց Միրզոյանը:

«Օլիմպավան»-ի շինարությունը մեկնարկել էր 2013 թվականին: Բացառապես ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներով կառուցված Օլիմպավանը օլիմպիական հսկա մարզաբազա է, իր մոտ 7500 քմ. մակերեսով։Մարզաբազան պատրաստ է իր հարկի տակ ընդունել ավելի քան 300 մարզիկի, ապահովված է մարզումների համար միջազգային չափորոշիչներին համապատասխանող բոլոր անհրաժեշտ պայմաններով:

 

Այլ նորություններ