Ղազախստանի Ակտաու քաղաքում անցկացվեց Ասիայի բաց առաջնություն անվանումով ձյուդոյի միջազգային մրցաշար: Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել մարզիչ Դավիթ Խաչատրյանի ուղեկցությամբ։
Մեր պատվիրակներից մրցանակակիր դարձավ 73 կգ քաշային Արսեն Ավետիսյանը: Նա տարավ չորս հաղթանակ, գրավեց երրորդ տեղը և արժանացավ բրոնզե պարգևի: