ԱՌԱՅԺՄ ՀԻՆԳԸ

11:47 - 12 Հոկ, 2023

Չեռնոգորիայում շարունակվում  է Եվրոպայի բռնցքամարտի  գավաթի առաջին խաղարկությունը:

Ինչպես հայտնի է, մեր մարզիկներից Բարեղամ Հարությունյանը / 48 կգ / և Ռուդոլֆ Գաբոյանը / 51 կգ / մտել են կիսաեզրափակիչ և իրենց  համար ապահովել երրորդ մրցանակային տեղը: Երեկ նրանց միացան թիմակիցներ Արթուր Բազեյանը / 57 կգ /, Ռաֆայել Հովհաննիսյանը / 86 կգ / և Նարեկ Մանասյանը / 92 կգ /:

Ենթադրվում էր, որ խորվաթ մրցակցի նկատմամբ  հաղթանակ կտոներ նաև  գերծանրքաշային  Դավիթ Չալոյանը: Հաջողության հավատը ամրապնդվեց հատկապես երկրորդ ռաունդում, երբ Դավիթը նոկդաունի ենթարկեց մրցակցին: Բայց կողային մրցավարները նախապատվությունը տվեցին  Մարկո Միլունին՝ 4 : 3:

Մեր պատվիրակներից այսօր ռինգ կելնի  Ռուսլան Ասլիկյանը  / 54 կգ /։

Այլ նորություններ