Բեռլինի քաղաքապետ Կայ Վեգները իր աջակցությունն է հայտնել 2036թ. ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաք դառնալու համար:
Բեռլինի բնակիչները սիրում ու գնահատում են սպորտը և ցանկանում են, որ իրենց քաղաքը դառնա համաշխարհային գլխավոր մարզահանդեսի հերթական մրցավայրը:
Կարելի է պատկերացնել, թե նրանք ինչպիսի ուրախություն կապրեն, եթե նպատակը իրականություն դառնա և 1936 թվականից հետո, ուղիղ մեկ դար անց, Բեռլինը երկրորդ անգամ հանդիսանա ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաք: