
Աշխարհի ֆուտբոլի 2026թ. առաջնության որակավորման մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում 0 : 2 հաշվով պարտվեց Հունգարիայի թիմին։
Խմբի մրցաշարային աղյուսակում առաջինը Պորտուգալիայի, երկրորդը Հունգարիայի, երրորդը ՝ Հայաստանի ընտրանին է:
Մեր թիմի հաջորդ հանդիպումը նշանակված է վաղը ՝ հոկտեմբերի 14-ին, Դուբլինում՝ Իռլանդիայի ֆուտբոլիստների հետ: Խաղի սկիզբը 22. 45 –ին:
Իռլանդիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի ֆրանսիայի մրցավարական հանձնախումբը՝ Բենուա Բաստիների ղեկավարությամբ: Նրա օգնականներն են Հիշամ Զարանին և Օրելիեն Բերտոմիուն։ VAR-ի մրցավարներն են Ստեֆանի Ֆրապարն ու Էրիկ Վատելիեն։