Լեհաստանի Բելաստոկ քաղաքում ուսումնամարզական միջազգային հավաքն ավարտեց Հայաստանի հրաձգության հավաքականը: Դրան հաջոդեց միջազգային մրցաշարը: Առաջին օրը կրակագիծ ելան խառը զույգերը: Մեր Էլմիրա Կարապետյան - Բենիկ Խլղաթյան երկյակը օդամղիչ ատրճանակով վաստակեց 579 միավոր: Եզրափակիչում նրանք զիջեցին լատիշներին և գրավեցին երկրորդ տեղը:
Այսօր ասպարեզը կտրամադրվի անհատական մրցումների մասնակիցներին: Իր ունակությունները կդրսևորի մեր յոթնյակը:
Մրցավարտից հետո մեր պատվիրակությունը կմեկնի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ, որտեղ կմասնակցի միջազգային մեկ այլ մրցաշարի: