Հայաստանցի շախմատիստ Լևոն Արոնյանը կշարունակի պայքարը Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչում։
Արագ շախմատի 11 փուլերում Արոնյանը վաստակել է 5,5 միավոր և իր համար տեղ ապահովել լավագույն ությակում։ Նրա մրցակիցը 7, 5 միավորով ստուգատեսի առաջատար, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան է։ Մագնուս Կարլսենը կմրցի Ուեսլի Սոնի, Յանջի Յուն՝ Դին Լիրենի, իսկ Դանիիլ Դուբովը՝ Սերգեյ Կարյակինի հետ։
Քառորդ եզրափակիչի այդ պարտիաները կանցկացվեն մայիսի 23 –ին։