ՀԱՋՈՂ ՍԿԻԶԲ

10:27 - 15 Հուն, 2024

Մեկնարկել է   << Մրցաշրջան - 2024  >>   -ը: Մեր երկրից, ինչպես հայտնի է, առաջինը միջազգային ստուգատեսի հաղթող ճանաչվեց ազատ ոճի  ըմբիշ Վազգեն Թևանյանը / Զագրեբում /:

Մեդալների հարուստ ավարով մարզական տարին նշանավորեցին հրաձիգները: Սլովենիայի միջազգային մրցաշարում նրանք նվաճեցին երկու ոսկե, մեկական արծաթե և բրոնզե մեդալ:  

Էլմիրա Կարապետյան  -  Բենիկ Խլղաթյան  խառը երկյակը առաջինը ճանաչվեց  10մ օդամղիչ ատրճանակավարների պայքարում, իսկ  Նարե Գաբրիելյան  -  Գևորգ Մելքոնյան զույգը կանգնեց պատվանդանի երրորդ աստիճանին

Կանանց անհատական մրցումներում  երկրորդ արդյունքը ցույց տվեց մեր առաջատար Էլմիրա Կարապետյանը: Նրա թիմակցուհի Նարե Գաբրիելյանը  երիտասարդների մրցավեճում դարձավ լավագույնը: Ավելին,  նա վաստակեց  570 միավոր  և լրացրեց միջազգային կարգի սպորտի վարպետի նորման։

Այլ նորություններ