ՖԻԴԵ –ն հիմնադրվել է 1924թ․ այս օրը՝ հուլիսի 20 – ին, որը 1966 թվականից նշվում է որպես շախմատի միջազգային օր։
Հայաստանի շախմատի ակադեմիան օրվան նվիրված նախաձեռնել է էտյուդների լուծման մրցույթ, որի ավարտից հետո կկայանա ՀՀ տասակի չեմպիոն, շախմատային կոմպոզիցիայի գծով միջազգային գրոսմայստեր Հենրիկ Գասպարյանի << Թագուհու արկածները>> գրքի շնորհանդեսը։
Հետաքրքիր նախաձեռնությամբ են հանդես եկել ՖԻԴԵ-ն, ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ -ն։ Կոչ է արվել բոլոր շախմատիստներին, այս օրը, որևէ մեկին շախմատ խաղալ սովորեցնել, իսկ լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակել սոցիալական ցանցերում։