Երևանում անցկացվեց Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի ծրագրով Հայաստան – Լիխտենշտեյն պատասխան հանդիպումը: Գրանցվեց ոչ - ոքի ՝ 1 : 1:
Ներկայացնենք ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Խ. Կապառոսի հետխաղյա մամուլի ասուլիսից մի փոքրիկ հատված. << . . . Չհաղթեցինք, քանի որ պարզապես գոլ էր պետք խփել . . . >>:
Ենթադրվում է, որ նախորդ խաղում գերմանացի ֆուտբոլիստներն իրենց նվիրական խաղով ու գործողություններով մերոնց ստիպել էին մի քիչ շատ << վազվզել >>, որի պատճառով տղաները հոգնել, նույնիսկ ՝ 72 ժամում, զարմանալիորեն չէին հասցրել վերականգնվել, ու դրա հետևանքով << անատամ >> խաղ ցույց տվեցին:
Հարկ է սթափվել:
Հայաստանի հավաքականը հաջորդ երկու հանդիպումները կանցկացնի հոկտեմբեր ամսին: Մեր թիմը նախ կհյուրընկալվի Իսլանդիայի, ապա ՝ Ռումինիայի ընտրանիներին: