Փարիզում ամռանը կայանալիք օլիմպիական խաղերի պաշտպանության համար նախատեսված ռազմական կոնտինգենտը կմեծանա: Այս մասին հայտնել է երկրի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ Պիեռ Շիլին։ «Օլիմպիական խաղերը չափազանց կարևոր իրադարձություն է լինելու մեր երկրի համար: Զինված ուժերում և ցամաքային զորքերում տեղակայելու ենք շուրջ 20 հազար ծառայողներ»,- ասել է նա:
Շիլը պարզաբանել է, որ զինվորականները ողջ երկրում կուղեկցեն օլիմպիական ջահի փոխանցավազքի մասնակիցներին։ Մրցումների ընթացքում նրանք կաջակցեն ոստիկանության, ժանդարմերիայի և երկրի ներսում գտնվող այլ ծառայություններին։ Կարևոր կետերից մեկը Սեն գետի նավահանգստի անվտանգությունն է, որտեղ խաղերի բացման արարողությանը կմասնակցեն ազգային թիմերի նավակները։
33 –րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 190 օր: