ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԳՈՀԱՑՐԻՆ

11:37 - 26 Հուն, 2024

Այսօր առավոտյան մայրաքաղաքին  բարձր տրամադրությամբ  հրաժեշտ  տվեցին  մարզերում բնակվող Հայաստանի   երիտասարդական առաջնությանը  մասնակցած  բռնցքամարտիկները: Նրանք, անկախ իրենց  մենամարտերի  ելքից,  հուսալի վարպետություն ցուցադրեցին: Երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, անվանի մասնագետ  Վազգեն Բադալյանը  նշած հանգամանքը բարձր գնահատեց:  Զրույցի ժամանակ, նա գոհունակություն հայտնեց պատանեկան ռինգից երիտասարդական   տեղափոխված մարզիկների  ընդհանուր լավ պատրաստականության համար: Նշանակում է սերունդների հաջորդականությունը  ճիշտ  հիմքերի վրա է դրված, եթե, իհարկե, մարզիչները տեղերում շարունակեն նպատակային աշխատանքներով   << մեծացնել >>   իրենց սաներին:

Հաղթող ճանաչվեցին  Վաղարշակ Քեյանը / 48 կգ /, Դավիթ Սաֆարյանը / 51 կգ /, Արթուր Ավետիքյանը / 54 կգ /, Էրիկ Առստամյանը  / 57 կգ /, Անդրանիկ Մարտիրոսյանը / 60 կգ /, Ռաֆայել Ներսեսյանը / 63, 5 կգ /, Արգիշտի Հակոբյանը / 67 կգ /, Մարատ Միքայելյանը / 71 կգ /, Ալբերտ Հարությունյանը / 75 կգ /, Արմեն Պողոսյանը / 80 կգ /, Նորայր Հակոբյանը / 86 կգ /, Դավիթ Սիմոնյանը  / 92 կգ / և Միսակ Տեփանյանը / + 92կգ /:

Կարճատև հանգստից հետո,  Վազգեն Բադալյանը իրարու կհավաքի մրցանակակիրներին և նրանց  կնախապատրաստի Ռումինիայում փետրվարին  անցկացվելիք  << Դրակուլա  օփեն >>  անվանումով  միջազգային մրցաշարում հաջողության հասնելու համար: Հայրենիք վերադառնալուց հետո  թիմը  ոսումնամարզական հավաքներ կանցկացնի Ծաղկաձորում, Օլիմպավանում  ու լավագույն մարզավիճակի  հասած  մարզիկները կմեկնեն Խորվաթիա, որտեղ ապրիլին նախատեսված է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Ի դեպ, նոյեմբերին կայանալիք աշխարհի երիտասարդականը նույնպես  նշանակված   է  Խորվաթիայում:  

Այլ նորություններ