Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունում, յոթ խաղափուլից հետո, Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը 5,5 միավորով բաժանում է 3-6-րդ տեղերը։ Էլինա Դանիելյանը 5 միավորով 9-րդն է, Աննա Խաչատրյանն ունի 4.5, Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը՝ 4- ական միավոր։
Վեցական միավորով առաջատարներն են վրացի Անաստասիա Կիրթաձեն և սերբ Տեոդորա Ինյաչը:
Մրցաշարի ավարտին մնացել է չորս փուլ: