Փարիզում այս ամռանը կայանալիք օլիմպիական խաղերի բացման արարողության պատասխանատու, թատրոնի երիտասարդ ռեժիսոր Թոմաս Ժոլինի առջև չափազանց դժվարին խնդիր է դրված: Պետք է մշակել այնպիսի հայեցակարգ, որը տպավորություն ստեղծի միլիարդավոր մարդկանց վրա, արտացոլի օլիմպիական խաղերի և ընդունող երկրի արժեքները, ինչպես նաև նրա պատմությունն ու մշակույթը, հաշվի առնելով անվտանգությունից մինչև բյուջե, ճարտարապետությունից մինչև բնապահպանական և բնության տարբեր սահմանափակումները: Մի խոսքով պետք է վերահսկվի օլիմպիական խաղերի պատմության ամենահավակնոտ բացման արարողությունը:
Հավատարիմ մնալով փառավոր ավանդույթին, Փարիզը մտադիր է յուրօրինակ, եզակի պատմություն կերտել:
Ռեժիսոր Ջոլին սովորաբար աշխատում է իր սկզբունքներով: Բայց նա նույնիսկ գլխապտույտ է ունեցել, երբ իրեն խնդրել են դառնալ Սենա գետի երկայնքով անցկացվելիք բացօթյա շքերթի գեղարվեստական ղեկավարը:
Անշուշտ, օլիմպիական պատմության մեջ առաջին անգամ մարզադաշտից դուրս նախատեսված բացման արարողություն կազմակերպելը հեշտ խնդիր չէ։ Եթե մարզադաշտը կարելի է համեմատել թատրոնի հետ, ապա ավելի քան 200 նավակներով ներկայացում կազմակերպելը ավելի շատ հերկուլեսյան խնդիր է, քան պարզապես բեմական տեսարան:
Նախագիծը մանրազնին ուսումնասիրել, քննարկել են կազմկոմիտեի և անվտանգության պատասխանատուները: