Շախմատի միջազգային ֆեդերացիան / ՖԻԴԵ / հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը։ Հասկանալի պատճառներով փոփոխություններ գրեթե չկան : Հայաստանցի Լևոն Արոնյանը գտնվում է նույն ՝ 7-րդ տեղում:
Մեր ևս չորս գրոսմայստերներ 100 լավագույնների մեջ են ընդգրկված։ Գաբրիել Սարգսյանը 53-րդն է, Կարեն Գրիգորյանը՝ 71-րդը, Հրանտ Մելքումյանը՝ 77-րդը և Սերգեյ Մովսիսյանը՝ 99-րդը:
Կանանց ցանկում մեր շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը ՝ 56 –րդն է , Աննա Սարգսյանը ՝ 58 –րդը , իսկ Լիլիթ Մկրտչյանը ՝ 71 –րդը։