ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ` ՆՈՒՅՆ ՕՐԸ

11:37 - 09 Փետ, 2024

Հայաստանի ըմբիշների և ծանրորդների համար  այս տարվա պաշտոնական առաջին մրցումները կսկսվեն Եվրոպայի առաջնություններով:

Փետրվարի 12 –ից Բուխարեստի  մրցագորգերի վրա  պայքարի կբռնվեն  հին աշխարհամասի հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները:

Նույն օրը  Սոֆիայում մրցահարթակ կելնեն ծանրորդները, որոնց  համար առաջնությունը նաև օլիմպիական վարկանիշային է:

Ստորև ներկայացնում ենք մեր թիմերի կազմերը.

                                                        Հունահռոմեական ըմբշամարտ

Գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը  նախապատվությունը տվել է հետևյալ մարզիկներին. Մանվել Խաչատրյան / 55 կգ /, Գևորգ Ղարիբյան / 60 կգ /, Հրաչյա Պողոսյան / 63 կգ /, Սլավիկ Գալստյան / 67 կգ /, Աշոտ Խաչատրյան / 72 կգ /, Մալխաս Ամոյան / 77 կգ /, Կարեն Խաչատրյան / 82 կգ /, Գևորգ Թադևոսյան / 87 կգ /, Արթուր Ալեքսանյան / 97 կգ /, Դավիթ Օվասապյան / 130 կգ/:

                                                          Ազատ ըմբշամարտ

Գլխավոր մարզիչ`  Հաբեթնակ Կուրղինյան, մարզիկներ ՝  Արսեն Հարությունյան /57 կգ /, Մեջլում Մեջլումյան / 61 կգ /, Վազգեն Թևանյան / 65 կգ /, Արման Անդրիասյան / 70 կգ /, Հայկ Պապիկյան / 74 կգ /, Արման Ավագյան / 79 կգ /, Մուշեղ Մկրտչյան / 86 կգ /,  Կնյազ Իբոյան  / 92 կգ /, Սերգեյ Սարգսյան / 97 կգ /, Լևոն Գևորգյան / 125 կգ /:

                                                             Ծանրամարտ

Գլխավոր մարզիչ`  Փաշիկ Ալավերդյան, ծանրորդներ`   Գոռ Սահակյան / 67 կգ /, Ռաֆիկ Հարությունյան / 81 կգ / , Անդրանիկ Կարապետյան / 89 կգ /, Դավիթ Հովհաննիսյան, Հակոբ Մկրտչյան / երկուսն էլ ՝ 96 կգ /, Գարիկ Կարապետյան, Սամվել Գասպարյան / երկուսն էլ ՝ 102 կգ /, Պետրոս Պետրոսյան, / 109 կգ /,  Վարազդատ Լալայան, Սիմոն Մարտիրոսյան / երկուսն էլ ՝ + 109 կգ /:

Կանայք. գլխավոր մարզիչ ՝ Արտաշես Ներսիսյան, մարզուհիներ՝  Ալեքսանդրա Գրիգորյան,  Իզաբելլա Յայլյան / երկուսն էլ`  55 կգ /, Լիանա Գյուրջյան / 81 կգ /, Տաթև Հակոբյան , Հռիփսիմե Խորշուրդյան / երկուսն էլ ՝ 87 կգ /:

Այլ նորություններ